Կողմնակի լիցքավորիչները կարող են այրել iPhone-ները

iphoneApple-ը մշտապես տեղեկացնում է իր գնորդներին խուսափել ոչ օրիգինալ լիցքավորման սարքերից, քանի որ դրանք կարող են մի շարք անսարքություններ առաջացնել Ձեր iOS սարքերի աշխատանքում՝ կարճ միացումից մինչև այրում:

Վերջերս պարզվեց նաև, որ կողմնակի լիցքավորման սարքերը կարող են նաև վնաս պատճառել Ձեր iPhone 5-ի չիպերից մեկին: Ինչպես գրում է iMore պարբերականը, ոչ օրիգինալ լիցքավորիչները և USB-լարերը անաշխատունակ են դարձնում U2 IC չիպը,որը պատասխանատու է մարտկոցի լիցքի համար, ինչպես նաև քնի կոճակի և որոշ USB ֆունկցիաների համար: Ձեր սարքը կարող է հանկարծակի միանալ անջատվել և հնարավոր է առաջ գան այլ խնդիրներ:

Չիպը տեղակայված է հենց A6 պրոցեսորի կողքին iPhone 5-ում: Մասնագետների խոսքով, կողմնակի լիցքավորիչները «լեզու չեն գտնում» հոսանքի լարման հետ: