Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Դոնալդ Թրամփը կգործակցի ԱՄՆ մեդիաընկերությունների ու խոշոր թվային հարթակների հետ

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը հայտարարել է, որ սկսելու է գործակցել երկրի խոշորագույն մեդիաընկերությունների, գովազդային գործակալությունների ու թվային հարթակների հետ, որպեսզի հնարավորինս արդյունավետ ու ճիշտ տեղեկատվություն հասցնեն ամերիկացիներին կորոնավիրուսի մասին։ Այս գործակցությունը նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մի մասն է կազմում։ Լինելու է տեղեկատվություն հիվանդության, դրա տարածման ու պաշտպանության միջոցների վերաբերյալ։

NBCUniversal-ը կստեղծի վիդեո կոնտենտն ու համակարգչային գրաֆիկան, անգլերեն ու իսպաներեն լեզուներով, որպեսզի ավելի պատկերավոր բացատրեն քաղաքացիներին՝ ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից։ Disney-ն ու ABC-ն կարճ հաղորդագրություններ կտարածեն իրենց հեռուստաալիքներով ու ընտանեկան փաթեթների հեռուստաալիքներով։ iHeartMedia-ն, որը ղեկավարության տակ մի քանի ռադիոկայաններ կան, նույնպես կարճ հաղորդագրություններ կտարածի սոցիալական մեկուսացման անհրաժեշտության վերաբերյալ։

ViacomCBS ընկերությունը #AloneTogether քարոզարշավը կիրականացնի։ Թիրախային լսարանը կլինեն երիտասարդական այնպիսի բրենդերը, ինչպիսիք են MTV-ն, Comedy Central-ը, Nickelodeon-ը, Paramount Network-ը, CMT-ն, VH1-ը, BET-ը, CBS-ը , CBS AllAccess-ը, Awesomeness-ը, Pluto TV-ն ու Showtime-ը։ Համազգային քարոզարշավը «տաղանդների ղեկավարությամբ» կապահովի կրթական մասը։ Մարդկանց կսովորեցնեն սոցիալական մեկուսացման կարևորությունն ու կքարոզեն «ժամանցային ծրագրերի օգնությամբ ինքնամեկուսացումը»։ Այս ակցիան հասանելի կլինի անգլերեն ու իսպաներեն լեզուներով, սրան կաջակցի CBS-ը՝ «Այս հարցում մենք միասին ենք» նախագծով։ Այս նախագծի շրջանակներում կլինի հանրային առողջության վերաբերյալ տեղեկատվության փոխանականություն ու տարածում։

Nickelodeon-ը հատուկ ծրագիր է մշակում երեխաների համար, որի շրջանակներում փոքրիկներին կբացատրեն ձեռքերը ճիշտ լվանալու առանձնահատկություններն ու դրա կարևորությունը ու կապահովեն հեռավար դասապատրաստումը։