Կորոնավիրուսի համաճարակը բարձրացրել է պլանշետների նկատմամբ պահանջարկը

Կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանում զգալիորեն աճել է պլանշետների պահանջարկը ։ Համաճարակի պատճառով շատերը տնից են աշխատում, դպրոցականներն ու ուսանողները նույնպես անցել են հեռավար ուսուցման և այդ է պատճառը, որ շատ մարդիկ ստիպված են եղել պլանշետ գնել՝ աշխատանքի կամ ուսման համար:

Այս պահին Չինաստանի մանրածախ խանութները դեռ չեն բացվել, ուստի բոլոր մատակարարումները կատարում են առցանց խանութները: Պլանշետների առկա բոլոր մոդելներն արագ վաճառվել են: Բարձր պահանջարկը և պլանշետների ստեղծված դեֆիցիտը գնաճի պատճառ են դարձել:

Աղբյուրները նշում են, որ այս իրավիճակն առայժմ կպահպանվի , քանի որ արտադրական ծավալները սովորականից կիսով չափ կրճատվել են: