Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն տեխնոլոգիական ոլորտում

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը  հնդկական կողմի հետ երկու հուշագիր է ստորագրել, որով նախատեսվում է, որ Հնդկաստանն ու Հայաստանը կխորացնեն համգործակցությունը տեխնոլոգիական ոլորտում:

Առաջին հուշագիրը կնքվել է Բարաթիյա ինժեներական, գիտական եւ տեխնոլոգիական նորարական համալսարանի հետ, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն թվային և տեխնոլոգիական ոլորտում, կկազմակերպեն գիտակրթական ծրագրերի փոխանակում։

Երկրորդ հուշագիրը կնքվել է Հնդկաստանի AUTO ELECTRIC MOBILITY PVT LTD կազմակերպության հետ, որի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթական փոխանակման ծրագրեր, սիմպոզիումներ: Նախատեսվում է, որ Հնդկաստանում ստեղծվող էլեկտրական տրանսպորտային միջոցների հետազոտական ծրագրերը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ կանցկացվեն Ինժեներական քաղաքում, ինչի արդյունքում զարկ կտրվի առանց վարորդի էլեկտրական մեքենաների ստեղծման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին։