Հայաստանում 57 նոր <<Արմաթ>> լաբորատորիա է բացվել

Վերջին հինգ օրերի ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության( ԱՏՁՄ) թիմը հիմնադրել է 57 լաբորատորիա: Այս նախաձեռնության արդյունքում Գյումրի քաղաքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանի բոլոր դպրոցներում արդեն առկա են անվճար ուսուցմամբ ինժեներական լաբորատորիաներ, տեղեկացնում է ԱՏՁՄ հանրային կապերի բաժինը:

Եթե հուլիսի դրությամբ ՀՀ, ԼՂՀ ու Վրաստանի տարածքում գործում էր 284 «Արմաթ» լաբորատորիա, ապա վերջին հինգ ամսվա ընթացքում այդ թիվը հասել է 377-ի:

Այս տարվա հուլիսին, ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ էր հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: 2020թվականին նախատեսվում է <<Արմաթ>> լաբորատորիաներ ունենալ Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում: