«ԱրմենՏել»-ը կտեղեկացնի բաժանորդներին ռոումինգի սակագների վերաբերյալ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Սակագների ավտոմատ ծանուցում ռոումինգում» ծառայության գործարկման մասին: Փետրվարի 20-ից սկսած, Beeline բջջային կապի բաժանորդները գտնվելով ռոումինգում և գրացվելով տվյալ երկրի որևէ օպերատորի ցանցում, կստանան SMS հաղորդագրության տվյալ երկրի տարածքում գործող միջազգային ռոումինգի սակագների վերաբերյալ:

«Մենք մշտապես վերահսկում ենք արտերկրում գտնվող մեր հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը: Հաշվի առնելով, որ վերջին տարիներին մեր հայրենակիցներն ավելի հաճախ են այցելում տարբեր երկրներ, լինի դա գործուղում կամ արձակուրդ, որի ընթացքում ​​հեռախոսը հանդիսանում է անփոխարինելի գործիք, մենք ներդրել ենք անվճար ավտոմատ ծանուցում ծառայությունը, որը կտեղեկացնի հաճախորդներին ռոումինգի սակագների վերաբերյալ: Հուսով ենք, որ մեր հերթական նորարարությունը կօգնի արտասահմանում գտնվող մեր բաժանորդներին ավելի արդյունավետ վերահսկել կապի ծախսերը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Միևնույն երկրի սահմաններում բոլոր ռոումինգ գործընկերների համար գործում է նույն ռոումինգի սակագները, բացառությամբ այն երկրների, որտեղ Beeline գործում է որպես օպերատոր: Beeline ցանցում բաժանորդները կարող են շփվել ավելի հարմարավետ սակագներով: «Սակագների ավտոմատ ծանուցում ռոումինգում» ծառայության շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը կտեղեկացնի բաժանորդներին տվյալ երկրում առկա  Beeline ցանցի մասին, առաջարկելով  վերամիանալ ավելի մատչելի ռոումիգ սակագնային գոտու:

Մեկ այլ երկիր տեղափոխվելու դեպքում, անկախ ռոումինգային գոտու փոփոխումից, բաժանորդը կրկին ստանում է SMS հաղորդագրություն տվյալ երկրի տարածքում գործող ռոումինգ սակագների վերաբերյալ:  «Սակագների ավտոմատ ծանուցում ռոումինգում» ծառայությունը բաժանորդներին մատուցվում է անվճար և միանում է ավտոմատ կերպով:

Beeline ռոումիգ գոտիների վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանաÉ www.beeline.am կայքում: