«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) նորանշանակ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում: Հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը ներկայացրեց ընկերության դիրքորոշման նոր հայեցակարգը, իր բիզնես տեսլականը, ինչպես նաև խոսեց ընկերության գործունեության և հետագա ծրագրերի մասին:
Մամլո ասուլիսի ընթացքում Ա. Պյատախինն ընդգծեց «ԱրմենՏել» ընկերության ռազմավարական կարևորությունը և դերը «ՎիմպելԿոմ» ընկերության բիզնես ծրագրերի իրականացման գործընթացում:
«Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերության պրոֆեսիոնալ թիմը: Մեր աշխատանքի իրականացման բոլոր փուլերում մենք առաջնորդվելու են հեռահաղորդակցության ոլորտի ագրեսիվ զարգացմամբ, արդի նորարարական լուծումների և ընկերության սոցիալական պատասխանատվության նոր հայեցակարգի ներդրմամբ, ինչպես նաև առավելագույն ուշադրության ենք դարձնելու բաժանորդների սպասարկման որակին: Համոզված եմ, որ «Վիմպելկոն» ընկերության միջազգային փորձը, մասնագիտացված աշխատակազմը և եվրոպական նոր բիզնես մոդելների կիրառաումը մեզ հնարավորություն կտա գրավել առաջատար դիրք երկրի հեռահաղորդակցության շուկայի բոլոր ոլորտներում»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրենը Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Անդրեյ Պյատախինը ստանձնել է իր պաշտոնական պարտականությունները սույն թվականի հունիսի 19-ից: