«ԱրմենՏելը» պարգևատրվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության պատվոգրով

«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրվեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) պատվոգրով որպես կայուն աշխատատեղեր ստեղծող և տարբեր բարեգործական ծրագրեր հովանավորող կազմակերպություն:

Հաղթող կազմակերպություններն որոշվել են հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած ուսումնասիրություններն, ինչպես նաև այն վիճակագրական տվյալները, որոնք տրամադրվել են տարածքային կառավարման մարմինների կողմից: Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված այս նախաձեռնությանը մասնակցել են ոչ միայն ՀԳՀՄ անդամ, այլ ՀՀ-ում գործող տարբեր ձեռնարկություններ, որոնք ունեն զգալի հաջողություններ և համապատասխան պայմաններ` անկախ նրանից, թե արդյունաբերական ծառայությունների որ ոլորտում են գործում:

«Լինելով առաջատար կազմակերպություններից մեկը հեռահաղորդակցության ոլորտում` «ԱրմենՏել» ընկերությունն օրինակելի կեցվածք ունի թե´ որպես խոշոր գործատու, թե´ որպես սոցիալապես պտասախանատու ընկերություն: Շատ գովելի կլինի, երբ այլ կազմակերպություններ նույնպես հետևեն այս ընկերության օրինակին և իրենց փոքր բաժնեմասով խթանեն երկրի տնտեսական և սոցիալական ոլորտի զարգացումը»,- նշեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հիմնվել է 2007-ի նոյեմբերի 15-ին: Այն միավորում է 6 տարածքային և 9 ճյուղային միություններ և ունի մոտ 1 000 անդամ: