«ԴիջիԹեք 2012»՝ Սթիվ Ջոբսից մինչև Мicrosoft (ֆոտոշարք)

Այսօր մեկնարկել է «ԴիջիԹեք 2012» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են 120 կազմակերպություններ:

Ցուցահանդեսին ներկա Կորեայի կառավարությունն ներկայացնում է նաև Samsung ընկերության սմարթ հեռուստացույց, որով ցուցահանդեսի այցելուները խաղում են Angry Birds:

Microsoft ընկերության տաղավարում կարելի է փորձարկել Windows 8-ով աշխատող պլանշետներ և Lumia սմարթֆոններ: Ցուցահանդեսն աչքի է ընկնում ռոբոտաշինությամբ զբաղվող ընկերությունների և խմբակների մեծ տաղավարներով:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը ներկայացնում է իր HD ձայն ծառայությունը և ինտերնետ մոդեմները:

Դե իսկ ցուցահանդեսի գրեթե բոլոր այցելուները չկարողացան անտարբեր անցնել Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի կողքով: iDram ընկերությունն իր տաղավարում ներկայացնում է նոր iDram բջջային դրամապանակ ծրագիրը: Ընկերության տաղավարում ծրագիրն iphone սմարթֆոնով ներկայացնում է հենց ինքը Սթիվ Ջոբսը:Ճ

Ցուցահանդեսին ներկա են նաև Բաց Խաղ Հայաստանի համակարգչային խաղերի նախագծման առաջնության մասնակից վեց թիմերը, կարելի է տեղում խաղալ երեխաների նախագծած ծրագրերը: Խաղասերների համար մի շարք տաղավարներում կան Kinect սարքեր, որոնցով կարելի է խաղալ թենիս և այլ խաղեր:

Իսկ էքսպո-կենտրոնի երրորդ հարկում մեկնարկել է ՏՏ աշխատանքային տոնավաճառը:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3):