«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է HP և Dell ապրանքանիշերի համակարգիչներ

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP և Dell, իսկ մոտ ապագայում՝ նաև Asus ապրանքանիշերի համակարգիչներ: Առաջարկվող համակարգիչները տարբեր գնային դասերի են պատկանում. դրանք կարելի է ձեռք բերել 10,470-ից 16,400 դրամ ամսական վճարով, 24 ամիս հավասարաչափ վճարումների պայմանով:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է ձեռք բերել դյուրակիր համակարգիչներ Երևանի և մարզերի իր 15 խանութներում՝ առանց կանխավճարի և երկու տարի մարման ժամկետով: Խանութների ցանկը, որտեղ տրամադրվում են հատուկ պայմաններով համակարգիչներ, մինչև տարեվերջ կհասցվի 35-ի:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում մենք համակարգիչներ առաջարկում ենք հատկապես մարզային մեր խանութներում:

Որպես պատասխանատու ընկերություն՝ մեր նպատակն է լայնաշերտ ինտերնետը հասցնել բոլորին` անկախ եկամուտներից ու բնակության վայրից: Դրան է միտված մեր քաղաքականությունն ինտերնետի ոլորտում՝ ներառյալ վերջերս մեկնարկած հատուկ սակագնային պլանը մարզերի բնակիչների համար», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, մասնավորապես հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածմանը նպաստելուն, ինտերնետ հասանելիության ապահովմանը և էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը: Այն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային Բանկի և Կենտրոնական Բանկի աջակցությամբ: