«ՄՏՍ կոնեկտ 256»-ի բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի փաթեթ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսուհետ «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի բաժանորդները նույնպես կստանան գերարագ ինտերնետի փաթեթ` ամսական 1 ԳԲ-ի չափով:

Հիշեցնենք, որ գերարագ փաթեթից օգտվելիս ինտերնետի արագությունը սակագնային պլանով չի սահմանափակվում և կախված է տվյալ տարածքի ռադիոծածկույթից և օգտագործվող մոդեմից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից: