«ՏՏ անվտանգության ռիսկերի կառավարում» դասընթաց. ՄԻԿ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում է դասընթաց «ՏՏ անվտանգության ռիսկերի կառավարում» թեմայով, որը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 23-ին: Այս մասին տեղեկացնում են ՄԻԿ մամլո ծառայությունից:

Դասընթացի շրջանակում ուսանողները կծանոթանան արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն ՏՏ համակարգերի ռիսկերի գնահատման և կանխարգելման տեսական և գործնական գիտելիքներ:

Հիմնական թեմաներն են՝

  • Ռիսկերի կառավարման ակնարկ
  • Ռիսկերի գնահատում
  • ՏՏ համակարգերի բնութագրում
  • Խոցելի ոլորտների հայտնաբերում
  • Վերահսկողության վերլուծություն
  • Հավանակաության որոշում
  • Ազդեցության վերլուծություն
  • Ռիսկերի հայտնաբերում/որոշում
  • Կարգավորման համար հիմնական խորհուրդներ
  • Ռիկսերի կանխարգելում
  • Գնահատում

Լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշ է այցելել ՄԻԿ ինտերնետային կայքէջ: