«Օդնոկլասնիկի» սոցցանցը համալրում է կարգավորումները

Նոյեմբերի 1-ից «Օդնոկլասնիկի» սոցցանցում այլևս հնարավոր չի լինի ուղարկել հաղորդագրություններ 14 տարեկանից ցածր տարիքի երեխաներին, եթե վերջիններս երեխաների ընկերներ չեն: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:

Վերջին մի քանի տարում ակտիվորեն տարբեր շրջանակներում քննարկվում է ինտերնետում երեխաների պաշտպանության հարցը: Հենց այս նպատակով, սոցցանցը մոտակա ժամանակում գործարկելու է հատուկ կարգավորումներ, որի շնորհիվ երեխաները չեն տեսնի այն գնահատականները, որոնք կատարում են անծանոթներն իրենց էջերում: Ի տարբերություն այլ սոցցանցերի (ВКонтакте, Facebook) ՝ «Օդնոկլասնիկիում» հնարավոր է գրանցվել 6 տարեկանից:

Պետք է նշել, որ սա առաջին նմանատիպ նախաձեռնությունը չէ սոցցանցի կողմից: 2012թ. օգոստոսին «Օդնոկլանիկի»-ն գործարկել էր «արտակարգ կոճակ» 13 տարեկանից ցածր տարիքի օգտագործողների համար: Այդ ֆունկցիան թույլ էր տալիս երեխաներին բողեքել հաղորդագրություններ ստանալու համար: Բացի դրանից սոցցանցում հնարավոր չէ կատարել 18-ից ցածր տարիքի երեխաների որոնում: