«Օդնոկլասնիկի» սոցցանցում սմայլիկներն անվճար կդառնան

«Օդնոկլասնիկի» սոցցանցում սմայլիկները շուտով անվճար կդառնան, հաղորդում է «Իզվեստիան»՝ հղելով Mail.Ru Group-ի ներկայացուցիչ Իլհա Շիրոկովին: Սոցցանցի ղեկավարությունը խոստովանել է, որ 2009-ին սմայլիկների համար վճարում պահանջելն անհաջող քայլ էր, քանի որ «Օդնոկլասնիկի»-ն առանձնապես մեծ գումարներ չի վաստակել այդ ծառայությունից:

Հիշենք, որ 2012թ. սկզբում սոցցանցը մեկ անգամ արդեն փորձել է սմայլիկներն անվճար դարձնել, սակայն փորձն անհաջող է եղել: «Դա բերեց նրան, որ մարդիկ սկսեցին դրանք օգտագործել ահռելի քանակությամբ՝ սովորական սմայլիկների համեմատ: Նման սմայլիկների խնդիրն այն է, որ դրանք բրաուզերի cash-ում չեն հայտնվում, ինչը հանգեցնում է բրաուզերի դանդաղագործության»,-նշել է Շիրոկովը:

Այժմ ընկերությունը նախագծում է մի ծառայությունը, որը փոխարինելու է այսպես կոչված սմայլիկները, ստեղծվելու է նաև հատուկ սմայլիկների ցուցափեղկ և փոխվելու է դրանց օգտագործման ինտերֆեյսը:

Բացի սմայլիկներից, «Օդոնոկլասնիկի»-ն ունի բազում վճարովի ծառայություններ: 2008-ին ընկերությունն անգամ սոցցանցում գրանցումը վճարովի դարձրեց, սակայն երկու տարի անց կրկին դարձավ անվճար: