«Օրանժ»-ի կապի խափանումը լուծված է

Այսօր ժամը 14:00-ից սկսած մոտ մեկ ժամ շարունակ «Օրանժ Արմենիա» ընկերության որոշ բաժանորդներ դժվարությամբ էին կարողանում զանգեր կատարել և ստանալ: Ինչպես ittrend.am-ի թղթակցին տեղեկացրեց ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, տեխնիկական խնդիրներ եղել են որոշ բաժանորդների շրջանում և դրանք արդեն շտկվել են:

Նշենք, որ որոշ օգտագործողներ մինչ այժմ խնդիրներ ունեն զանգեր կատարելիս: Ընկերության 555 բաժանորդների սպասարկման ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվում են ցանցի բարելավման աշխատանքներ և դա կարող է առաջացնել որոշակի անհարմարություններ: