Աբովյանում բացվել է «Ռոստելեկոմ»-ի վաճառքի առաջին սրահը Հայաստանում

Այսօր Աբովյան քաղաքում բացվել է «Ռոստելեկոմ» ընկերության առաջին վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում: Առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական անձանց ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, իսկ քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրվի ինտերակտիվ հեռուստատեսությամբ:

«Մինչև տարեվերջ կգործարկվեն 5 վաճառքի սրահներ, հունավրին դրանց թիվը կհամալրվի ևս 4-ով»,- նշել է «ՋիԷնՍի-Ալֆա» տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Հիշենք, որ «ՋիԷնՍի-Ալֆա»-ն «Ռոստելեկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է և այսուհետ Հայաստանում հանդես է գալու «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:

«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով Հայաստանի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ընկերությունը պլանավորում է 2013թ-2014թ. ընթացքում իր ծառայությունները մատուցել ողջ Հայաստանի քաղաքներում: