Աբովյան քաղաքում բացվել է «Յուքոմ»-ի սպասարկման կենտրոն

Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 1/30/12 հասցեում բացվել է «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Աբովյանը դարձել է մարզային առաջին քաղաքը, որտեղ հասանելի են Ucom ծառայությունները: Այս մասին տեղեկացնում ենք ընկերության մամուլի ծառայությունից:

Նոր սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Այստեղ հնարավոր է ստանալ ցանկացած ինֆորմացիա տրամադրվող ծառայությունների մասին, բաժանորդագրվել դրանց, կատարել վճարումներ Ucom-ի ծառայությունների դիմաց, ինչպես նաև ձեռք բերել ընկերության կողմից առաջարկվող սարքավորումները: