Ակվարիում, որի ջուրը փոխելու կարիք չկա (վիդեո)

Self-Cleaning-Fish-TankKickstarter կայքում այժմ միջոցներ են հավաքվում ինքնամաքրվող AVO ակվարիումի համար, որի ստեղծողները հույս ունեն կայքի միջոցով հավաքել $97 հազար դոլար: Նշենք, որ գումարի մեծ մասը հավաքվել է արդեն:

Սյուզան Շելլիի կողմից մշակված տեխնոլոգիայի շնորհիվ օգտագործողը կարիք չի ունենա կանոնավոր կերպով փոխել ակվարիումի ջուրն ու ֆիլտրները: Avo-ի գլխավոր առանձնահատկությունը հատուկ LED-լուսավորությունն է, որի ազդեցությամբ ջրիմուռները չեն տարածվում և ջրի գույնը չի փոխվում:

Համապատասխան երկարություն ունեցող լուսային ալիքները թույլ են տալիս ակվարիումի բույսերին առավելագույն արդյունավետ կերպով ֆոտոսինթեզ անել և մաքրել ջուրը:

ee495bd618b2b1710811cba343565a1f_large (1) a98f593e31370c0d85f72a14ea3c3272_large

1f0d30aae5f00d0361f115dfc1fd4049_large

Avo ակվարիումի ծավալը 15 լիտր է: Այն վաճառքում կհայտնվի արդեն 2015-ի հուլիսին, և ցանկացողները կարող են արդեն պատվիրել այն $280 դոլարով:

Աղբյուրը` Kickstarter