Facebook-ը թողարկել է իր iOS ծրագրի նոր թարմացումը՝ Facebook 5.0-ն, որն առանձնանում է արագագործությամբ: Այս մասին իր Facebook էջում հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Պետք է նշել, որ iPhone և iPad օգտագործողները բողոքում էին ծրագրի դանդաղ աշխատանքից և մի շարք անճշտություններից: Հիշենք, որ Ցուկերբերգը 2012թ. սկզբում հայտնել էր, որ բջջային շուկան ընկերության համար ամենաառաջնահերթն է:
iOS Facebook 5.0-ը համալրվել է «Նորությունների ժապավենի» ակնթարթային թարմացմամբ, Timeline-ի ցուցադրությամբ և մի շարք այլ բարելավումներով:
Facebook-ը մի շարք թարմացումներով համալրել է նաև Android ծրագիրը:
Facebook -ն աշխարհի ամենախոշոր սոցցանցն է ավելի քնա 955 մլն. օգտագործողով: