Անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ից մինչև 2013 թ. հունվարի 31-ը, շաբաթ և կիրակի օրերին «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները Երևանից նույնպես կարող են զանգահարել մարզերի համար սահմանված մատչելի սակագներով, այն է` 7 դրամ/րոպե «Բարբառ» սակագնային պլանի ներսում և 37 դրամ/րոպե ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում` նախկին 77 դրամի փոխարեն:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: