Բրյուսովի համալսարանը համալրվել է համակարգչային լսարանով

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 9 համակարգչով ապահովված լսարան: Բուհի ուսումնական գործընթացների պահանջներից ելնելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն համալրել է նաև արժեքավոր այլ սարքավորումներով: Մասնավորապես` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, փոխանջատիչներով, ինչպես նաև լուսարձակով ապահովված`ինտերակտիվ գրատախտակով: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամոլ ծառայությունից:

Դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և ուսանողների հետ արդյունավետ շփումն ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համապատասխան լուսարձակներով ինտերակտիվ 2 գրատախտակ էլ տրամադրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանին:

Հիշենք, որ այս նախաձեռնությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու ծրագրի շրջանակում: