Գյումրիում մեկնարկել է ԲարՔեմփ (չ)կոնֆերանսը

Գյումրիում մեկնարկել է «ԲարՔեմփ Գյումրի 2013» տեխնոլոգիական (չ)կոնֆերանսը: Այս մասին տեղեկացնում է itTREND.am-ի թղթակիցը Գյումրիից: Մասնակիցների գրանցումն ավարտված է, քիչ անց կսկսեն ներկայացումները: Միջոցառմանը ակնկալվում է ավելի քան 200 մասնակից: ԲարՔեմփ Գյումրիի մասին առավել մանրմասն կներկայացնենք ավելի ուշ:

Նշենք, որ «ԲարՔեմփ Գյումրի 2013»-ն անցկացվում է սեպտեմբերի 28-29-ը Գյումրու «Մուշ» թաղամասի նորակառույց «Թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շենքում:  Սա արդեն 2-րդ «ԲարՔեմփ Գյումրի»-ն է: Այն անցկացվում է «Մշակույթը ու Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները» խորագրի ներքո:

Միջոցառմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Գյումրու քաղաքապետարանը: Մանրամասն տեղեկություններ (չ)կոնֆերանսի մասին կարող եք ստանալ gyumri.barcamp.am-ում:

Հիշենք, որ ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում և ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ Երևանում առաջին անգամ ԲարՔեմփ (չ)կոնֆերանս անցկացվել է 2009: Արդեն 5 տարի է, ինչ միջոցառումը պարբերական բնույթ է կրում և տարածվում է Հայաստանի այլ մարզեր: