Գործարկվել է Foursquare հավելվածի ամբողջովին նոր տարբերակը (վիդեո)

Foursquare հավելվածն ամբողջությամբ փոխել է իր դիզայնը: Նոր ինտերֆեյսով և նոր ապրանքանշանով Foursquare հավելվածն այսուհետ ավելի շատ կսևռի իր ուշադրությունը օգտագործողների նախընտրությունների վրա:

Foursquare

Այն կառաջարկի օգտագործողներին ոչ միայն մոտակայում գտնվող հետաքրքիր վայրեր, այլև վայրեր՝ ըստ նախասիրությունների՝ ըստ ճաշակի: Այսուհետ դուք Foursquare -ից կարող եք տեղեկանալ՝ որտեղ են մատուցում Ձեր սիրելի համեղ պիցցան կամ որտեղ են խորհուրդ տալիս ընկերները այցելել ճամփորդելիս և այլն;

Foursquare կազմում է թեգերի ամպիկ օգտագործողի նախասիրություններով՝ կախված օրվա ժամից: Օրինակ հավելվածն առավոտյան կառաջարկի նախաճաշի կամ սրճելու վայրեր:

Նշենք, որ հավեկվածից վերացել են գրեթե բոլոր սոցիալական բաղադրիչները՝ ընկերների գտնվելու վայրերը և այլն: Դե իսկ Ձեր գտնվելու վայրը ամրագրելու (check in) համար դուք տեղափոխվում եք անմիջապես Swarm հավելված:

Foursquare-ի նոր տարբերակը կարելի է ներբեռնել կամ թարմացնել անվճար App Store-ում և Google Play-ում: