Գործարկվել է Google Music անվճար ծառայությունը

Google ընկերությունը պաշտոնապես գործարկել է անվճար երաժշտական ծառայություն Google Music-ը, որի բեթա (փորձնական) տարբերակը առաջին անգամ ներկայացվել էր 2011-ին:

Google Music-ը սկանավորում է օգտագործողի համակարգչում առկա աուդիոձայնագրությունները և ներբեռնում է դրանք համացանց: Այս կերպ օգտագործողը կարող է մշտապես լսել իր երաժշտական հավաքածուները ցանկացած սարքից:

Բացի դրանից, նոր ծառայությանը միացված են itunes երգացանկերը: Օգտագործողները կարող են ընտրել և ներբեռնել ծառայություն ոչ ավել, քան 20 0000 երգ: Աուդիոձայնագրությունների սկանավորումը հասանելի է Windows,Mac և Linux օպերացիոն համակարգերի համար: Իսկ դրանք լսել հնարավոր է ցանկացած սարքից: Նոր ծառայությունն առայժմ կգործի միայն ԱՄՆ-ում, սակայն մոտակա ժամանակներում հասանելի կդառնա նաև բոլորին: