Դիջիթեք Էքսպո 2014. Fantasy ռոբոտը «պտտվող» տեքստ է ցուցադրում (վիդեո)

IMG_20141004_133702Գյումրու քաղաքի Ընտանիք կենտրոնի սաներ Ռաֆայել Սահակյանն ու Լևոն Մարտիրոսյանը այսօր ընթացող «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացնում էին մի քանի ռոբոտներ, որոնք ամբողջովին ինքնաշեն են: Ամենատպավորիչը Fantasy անունով ռոբոտն էր, որը պտտվող պրոպելերի հարթության մեջ ցուցադրում է հրահանգով տրված ցանկացած տեքստ:

Նշենք, որ Դիջիթեքը շարունակվելու է նաև վաղը, հասցեն` Հակոբ Հակոբյան փող., 3 շենք (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ):