Երևանի 123 ավտոբուս հագեցած է անվճար WiFi համակարգով

Երեկ Երևանի Քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է , որ քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 123 ավտոբուս, մետրոյի 10 կայարան և 7 այգի ու պուրակ արդեն ապահովված են WiFi համակարգով:

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման աշխատանքներին, զեկուցվել է, որ արդեն  ներկրվել են GPS համակարգերը, և առաջիկայում մայրաքաղաքի կանգառասրահներում կսկսվի առաջին փորձնական էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը: