Թիմ Կուկը ոգևորված է IBM-ի հետ համագործակցությամբ

Apple և IBM ընկերությունները վերջերս հայտարարել են, որ պատրաստվում են համագործակցել երկար ժամանակ՝ ինտեգրելով IBM-ի կորպարատիվ ծառայությունները iOS օպերացիոն համակարգում: Ըստ համաձայնագրի՝  IBM-ը կսկսի վաճառել iPad և iPhone՝ կորպորատիվ լուծումների ապահովմամբ: Այդպիսով հաճախորդները կկարողանան մուտք գործել մեծ ծավալի տվյալների բազա և կատարելի համակարգային գործողություններ:

Apple-ի ղեկավար Թիմ Կուկը դիմել է իր աշխատակիցներին՝ ներկայացնելով սպասվող համագործակցության ակնկալիքները: Նրա խոսքով՝ IBM ընկերությունը հսկայական ծավալի տվյալների վերլուծության ոլորտում իրեն հավասարը չունի:

Այսուհետ բոլոր օգտագործողները կկարողանան օգտվել այդ լուծումներից: IBM-ը մեծ հաջողություն է վայելում շուկայում  և ունի ավելի քան 100 000 խորհրդատու, որոնք իրենց հերթին կսկսեն զբաղվել iPhone, iPad-ի վաճառքով:

Հատուկ այս համագործակցության առիթով դիմելով իր աշխատակիցներին՝ Քուքը ցույց է տվել, թե որքան է ոգևորված սպասվող համագործակցությամբ:

Աղբյուրը՝  techcrunch.com