Թողարկվել է «Դռակուլա» ֆիլմի առաջին թրեյլերը (վիդեո)

Universal Pictures կինոընկերությունը YouTube վիդեոպորտալում  հրապարակել է ռեժիսոր Գարի Շորի «Դռակուլա» (Dracula Untold) ֆիլմի առաջին թրեյլերը:

Ֆիլմը կվերապատմի գրաֆ Վլադ Ցեպեշայի պատմությունը: Նա ներկայացված է որպես հզոր և իմաստուն ղեկավար: Իր ընտանիքը և պետությունը պաշտպանելու համար թուրք սուլթանից նա համաձայնություն է կնքում հինավուրց վամպիրի հետ, որի արդյունքում ձեռք է բերում նոր ուժեր:

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Լյուկ Էվանսը, Չարլզ Դենսը, Սարա Գորդոնը, Դոմինիկ Կուպերը և այլ ճանաչված մարդիկ: Ֆիլմը կինոէկրաններ կբարձրանա 2014-ի հոկտեմբերին: