Թողարկվել է ներկառուցված պրոյեկտորով պլանշետ

Չինական Smart Devices ընկերությունը ներկայացրել է SmartQ-U7 պլանշետը: Սարքի հիմնական յուրահատկությունը ներկառուցված պրոյեկտորն է, գրում է Liliputing ռեսուրսը:

Պրոյեկտորի պայծառությունը կազմում է 40 լյումեն: Պրոյետկտորի միջոցով հնարավոր է պատի կամ որևէ այլ հարմար հարթության վրա դիտել ներկայացումներ, լուսանկարներ, ֆիլմեր և որևէ այլ բովանդակություն: Պրոյեկտորը ցուցադրում է մաքսիմալ 50դյույմ անկյունագծով՝ 854×480 կետայնությամբ:

SmartQ-U7-ն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով: Այն հագեցած է 7 դյույմ անկյունագիծ էկրանով և երկմիջուկ պրոցեսորով, ունի 1Գբ օպերատիվ հիշողություն, HDMI ինտերֆեյս, ականջակալների և հիշողության քարտի մուտքեր:

Սարքն դեռևս չի վաճառվում, սակայն հայտնի է ապագա արժեքը: SmartQ-U7-ի 8Գբ տարբերակը վաճառվելու է 315 դոլար, իսկ 16Գբ-ն՝ 400 դոլար: