Թողարկվել է Skype-ի նոր տարբերակը

286d4b4ebe5a4ed29f9498877df7bf05Թողարկվել է Skype 6.20.64.104 տարբերակը, որտեղ կան մի շարք փոփոխություններ և նորամուծություններ: Առաջին հերթին ուղարկվող նկարներն ավտոմատ կերպով ցուցադրվում են չաթի պատուհանում: Փոխվել է նաև հաղորդագրությունների խմբագրումը. այժմ փոխվող հաղորդագրությունը լուսավորվում է և առանձնանում:

Ձախ հատվածում գտնվող կոնտակների ցանկն ավելի կոմպակտ է դարձել՝ մի քանի կոճակների դիզայնի փոփոխության շնորհիվ:

Վերոնշյալ փոփոխություններով ծրագիրը կարող եք բեռնել այստեղ՝ http://download.skype.com/3c96eaf2d0d77a29ff363d4357841955/partner/64/SkypeSetupFull.exe:

Աղբյուրը՝ habrahabr.ru