Թողարկվել է Ubuntu Touch օպերացիոն համակարգը

Ubuntu Touch
Photo by Canonical

Բաց ծրագրային կոդով Ubuntu Touch օպերացիոն համակարգը, որը նախատեսված է սմարթֆոնների համար, արդեն հասանելի է Canonical ընկերության կայքում: Այն ներառված է Ubuntu 13.10 Saucy Salamander տարբերակում:

Մոտ ապագայում Ubuntu Software Center-ում կհայտնվի նաև բջջային հավելվածների համար նախատեսված հատուկ բաժին, հաղորդում է PhoneArena-ն:

Ubuntu Touch-ը դեռ գտնվում է կատարելագործման փուլում և այժմ նախատեսված է մշակողների համար, սակայն ցանկացողները կարող են տեղադրել այն և փորձարկել:

PhoneArena-ի հաղորդմամբ՝ Ubuntu Touch օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնները շուկայում կհայտնվեն 2014-ի հունվարից ոչ շուտ:

Աղբյուրը՝ digit.ru