Ինչպե՞ս արագ և հեշտ փոխել ֆայլի ֆորմատը

Հաճախ կարիք ենք ունենում փոխելու ինչ որ ֆայլի ֆորմատ, օրինակ՝ .doc-ը փոխարկել .pdf-ի կամ ստացել ենք .aac, որը անհրաժեշտ է դարձնել *.mp3 և այլն: Մի խոսքով, կյանքի շատ դեպքերում փոխակերպման հարց է առաջանում: Կա մի շատ հարմար ծառայություն, որը մեր առօրյա օգտագործման ֆայլերը (կլինի վիդեո, աուդեո, պատկեր թե փաստաթուղթ) փոխակերպում է մեզ անհրաժեշտ ֆորմատի:

Նման ծառայությունները շատ են, սակայն կներկայացնեմ դրանցից մեկը, որն ունի առավելություն մնացածի հանդեպ. նկարագրեմ պարզ կդառնա: Կայքի անունը ZAMZAR է, այս ծառայությունն ունի մի քանի ֆունկցիա.

  • Convert files – Կարող եք հենց կայքում վերբեռնել ֆայլը՝ սեղմելով բեռնում (Browse) կոճակը և ընտրելով փոխակերպման համապատասխան ֆայլը: Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել Ձեր կամ Ձեր ընկերների էլեկտրոնային փոստի հասցեն: Ֆայլն արդեն փոխակերպված կուղարկվի ձեր էլ.փոստին:*այս ծառայությունը ունի վերբեռնման ֆայլերի ծավալի սահմանափակում՝ 100Mb
  • Download videos – Ավելացնում եք օնլայն վիդեոի հղումը, ապա նշում եք այն ֆորմատը, որը ցանկանում եք ստանալ և կրկին ավելացնում եք էլեկտրոնային փոստի հասցեն և վերջում սեղմում «convert» կոճակը: Այսինքն դուք կարող եք նաև ներբեռնել վիդեո հենց YouTube-ից՝ գրելով ձեր նախընտրած վիդեոի հղումը և ցանկալի ֆորմատը:
  • Send files –  այս ծառայությունը գտնվում է Zamzar.com-ի գլխավոր էջում, սակայն այն կապած է մեկ այլ կայքի հետ: Եթե կա որևէ ֆայլ մեկ այլ մարդու ուղարկելու անհրաժեշտություն և Ձեր էլ.փոստի սերվերն ունի նամակին կցված ֆայլերի ծավալի սահմանափակում (օրինակ Gmail-ը՝ 25Mb սահմանաչափ ունի), ապա կարող եք վերբեռնել ֆայլը այս կայք ու ուղարկել այն ում ցանկանում եք: *այս ծառայությունը ունի վերբեռնման ֆայլերի ծավալի վերին շեմ (սահմանափակում), որը հավասար է 100Mb
  • Իսկ այժմ ներկայացնենք Zamzar.com-ի յուրահատուկ ծառայությունների մեկը: Այն թույլ է տալիս անմիջապես է.փոստից ստանալ արդեն ֆորմատը փոխված ֆայլ: Մտածում եք ինչպե՞ս: Անհրաժեշտ է  նամակ գրել zamzar.com-ին՝ կից ուղարկելով ֆայլը, իսկ քիչ անց կստանաք ֆայլն արդեն փոխակերպված: Օրինակ՝ եթե Ձեզ անհրաժեշտ է .doc ֆայլ փոխակերպել .pdf-ի, ապա նամակ ենք գրում [email protected] էլեկտրոնային հասցեին և ստանում ենք Ձեր ֆայլ .pdf ֆորմատով: Այսինքն, նամակ ենք գրում այն հասցեին, որ ֆորմատով, որ ցանկանում ենք ստանալ ֆայլը (նամակի վերնագիրը կարևոր չէ, սակայն նախընտրելի է գրել convert): * մի քանի օրինակ՝ [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected] … և այլն

Վերևի նկարներում ցուցադրված են .doc-ից.pdf ֆորմատի փոխակերպման ընթացքը: Առաջին նկարում կտեսնեք, թե ինչպես եմ ես նամակ ուղարկում [email protected] հասցեին, արդյունքում ստանում եմ նամակ, որի մեջ տեղադրված է հղում դեպի կայք, որտեղ տեղակայված է արդեն պատրաստի ֆայլը՝ անհրաժեշտ ֆորմատով՝ տվյալ դեպքում՝ .pdf-ով:

Ուշադրություն: Չի բացառվում, որ վերը նշված ծառայությունը միաժամանակ հավաքագրում է էլեկտրոնային փոստի հասցեներ՝ հետագայում դրանք օգտագործելու նպատակով: Չի բացառվում նաև այն փաստը, որ Ձեր կողմից նրանց ուղարկած ֆայլերը հնարավոր է օգտագործվեն այլ նպատակներվ: Ամեն դեպքում, խորհուրդ կտայի չօգտվել նմանատիպ ծառայություններից՝ աշխատանքային, անձնական և գաղտնի տեղեկություններ պարունակող ֆայլեր փոխակերպելիս:

Հեղինակ՝ Louis_Dega

Վերահրատարակված է hy-it.org կայքից