Ինչպե՞ս եք օգտագործում Ձեր iPad-ը (ինֆոգրաֆիկ պատկեր)

Եթե դուք օգտագործում եք iPad պլանշետ, ապա միանշանակ, արդեն ձեռք բերած կլինեք պլանշետի օգտագործման Ձեր սովորույթները: Infographic Labs թիմը ստեղծել է մի ինֆոգրաֆիկ պատկեր, որը մանրամասն նկարագրում է, թե ինչպես են մարդիկ օգտագործում սիրելի պլանշետը:

Ինֆոգրաֆիկ պատկերը ցույց է տալիս, որ iPad օգտագործողների 54%-ը էլ.փոստն է ստուգում, մեկ այլ 54% նորություններ է կարդում և այցելում է սոցիալական ցանցեր: iPad օգտագործողների 70% սիրում է խաղեր խաղալ իր սարքով՝ հեռուստացույց դիտելիս: 57%-ը օգտագործում է այն անկողնում, 57%-ը՝ լողասենյակում, 21%-ը՝ գնումներ կատարելու համար: