Ինչպես շատ արագ գտնել, դիտել կամ բեռնել ֆիլմերը

iiԱյսօր ֆիլմերն ու սերիալները մեծ հեղինակություն են վայելում, ոմանք նույնիսկ ամեն օր ժամեր են անցկացնում համակարգչի առջև դրանք դիտելու համար: Նման տեմպերով բնականաբար գումարը չի բավականացնի նոր ֆիլմերը վճարովի կայքերում դիտելու համար, սակայն կինոաշխարհի նորություններն անվճար գտնելը ևս հեշտ չէ:

2kinopoisk կայքը հեշտացնում է այս ամենը:
Ծառայությունը գործում է 2 ձևով՝ որպես առանձին կայք և որպես Рунет-ի՝ ֆիլմերի ու սերիալների ամենահայտնի ագրեգատորի լրացում:

Այժմ այն խնդիրը, թե երեկոյան ինչ և որտեղից նայել, լուծվում է 3 քայլով՝

1. Այցելում ենք kinopoisk.ru և գտնում մեր ուզած ֆիլմը,
2. Հասցեի տողում kinopoisk-ից առաջ գրում ենք 2 և սեղմում Enter,
3. Ներբեռնում ենք և վայելում:

Ծառայությունը կառաջարկի ձեզ դիտել ֆիլմը առցանց կամ ներբեռնել torrent-ի միջոցով: Աղբյուրները և ֆիլմերի քանակը բավականին շատ են: Սա, իհարկե, վնասում է ֆիլմ վաճառող կայքերին, սակայն հեշտացնում լավ ֆիլմ գտնելու և դիտելու գործընթացը:

Աղբյուրը՝ lifehacker.ru