Կընդունվեն ՏՏ ոլորտին արտոնություններ տվող օրենքներ

CaptureՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և ևս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին:

Նիստին առաջարկվել է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկը դարձնել 0 տոկոս, եկամտահարկը` 10 տոկոս՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից և այլն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչև 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաև մանրամասն ճշգրտել, թե ինչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում:

Օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: