Կոնֆլիկտ Apple-ի և Google-ի միջև, որն ավարվեց Սթիվ Ջոբսի սմայլիկով

rrՀարմարավետ աշխատասենյակ, անժամկետ արձկուրդներ և տարբեր բոնուսներ ու նպաստներ. նույնիսկ այս ամենը շատ քիչ է աշխատակցին մեկ IT ընկերությունից մեկ այլը գնալուց հետ պահելու համար: Սակայն նման ընկերությունները հիանալի գիտակցում են և չեն պատրաստվում հույսը դնել միայն HR ծառայությունների արդյունավետության վրա: Դեռևս 2005թ. 11 խոշոր ընկերությունների ղեկավարներ (հստակ ցուցակը դեռևս պարզ չէ) կնքել են գաղտնի համաձայնագիր, ըստ որի` վերջիններս պարտավորվում են միմյանցից աշխատակիցներին «չփախցնել»: Դաշնագրի անդամները ոչ միայն պաշտպանեցին իրենց մասնագետներին մրցակիցներից, այլ նաև ստացան հարմար մեխանիզմ մի քանի տարի լավագույն ծրագրավորողների աշխատավարձերը միևնույն մակարդակի վրա պահելու համար:

Ոչ ոք չէր կռահի նման պայմանավորվածության մասին, եթե չլիներ այս աղմկահարույց դատական գործը. 2011թ. Adobe, Apple, Google և Intel ընկերությունների 64 000 նախկին աշխատակիցներ կոլեկտիվ հայց ներկայացրին ընդդեմ նախկին գործատուների՝ պատճառված վնասը գնահատելով $3 մլրդ: Երեք տարվա դատավարության ընթացքում կողմերն այդպես էլ խաղաղ եզրահանգման չեկան: Սակայն արդյունքում բացահայտվեցին մի շարք փաստաթղթեր և անձնական նամակներ: Դրանց թվում է Apple-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի և Էրիկ Շմիդտի (այդ ժամանակ Google-ի գործադիր տնօրեն) նամակագրությունը. նամակագրության պատճառ հանդիսացավ Google-ի գործատուի աշխատանքային հրավերը Apple-ի ինժեներներին: Միևնույն օրը Շմիդտը Ջոբսից նամակ է ստանում՝

«Էրիկ,

Շատ շնորհակալ կլինեմ, եթե քո կադրերի բաժինը դադարի անել դա:
Շնորհակալություն,

Սթիվ»:

Այս նամակին հետևեց մեծ հետաքննություն Google-ի HR բաժնում, ինչից հետո մեղավորին արագ գտան և հեռացրին աշխատանքից: Իսկ Էրիկը համեստ նամակ ուղարկեց Ջոբսին.

«Սթիվ,

Մենք ուսումնասիրել ենք մեր գործատուի աշխատանքը: Նա, անխոս, խախտել է մեր օրենքները: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում և ուղարկում եմ իմ և HR բաժնի պետի նամակագրությունը: Եթե նման դեպք կրկնվի, իմաց տուր ինձ: Շնորհակալություն,

Էրիկ»:

Երբ կոնֆլիկտը վերջնականապես լուծում ստացավ, Ջոբսն ուղարկեց կարճ հաղորդագրություն արդեն Apple-ի HR բաժնի ղեկավար Դանիել Լամբերտին՝

« : )

Սթիվ»:

Հետաքննության ընթացքում Սերգեյ Բրինին խնդրեցին մենաբանել նամակագրությունը: Վերջինս զարմացած էր բովանդակությամբ. բայց ոչ այն պատճառով, որ Google-ի գործատուն գործած սխալից 48 ժամ անց հայտնվեց դրսում, այլ, որ պարզվում է՝ Սթիվ Ջոբսը սմայլիկներ է օգտագործում:

Աղբյուրը՝ lookatme.ru