Հաղթանակի զբոսայգում կկայանա ռոբոտների ցուցադրություն

Վաղը` հուլիսի 27-ին, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ԱրմՌոբոտիքսի շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ցուցադրությունը տեղի կունենա Հաղթանակ զբոսայգում ժամը 19:00-ին: Կներկայացվեն ԱրմՌոբոտիքսի մրցույթներին մասնակցած ռոբոտներից («Ական փնտրող», «Գծին հետևող», «Անօդաչու թռչող սարքեր») և ռոբոտաշինության դպրոցական խմբակների մասնակիցների կողմից պատրաստված ռոբոտներից: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամուլի ծառայությունից:

Ցուցադրության նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին մրցույթների մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: