Համակարգչային «սմայլիկը» 30 տարեկան է

Ինտերնետ միջավայրում օգտագործվող հայտնի «Ժպտացող դեմքը» կամ այլ կերպ ասած «սմայլիկը» 30 տարեկան է: Այս ինտերնետ-ժպիտի հեղինակն է Պիտսբուրգի Կարնեգի Մելոնի անվան ամերիկյան համալսարանի համակարգչային դպրոցի (ԱՄՆ Պենսիլվանիա նահանգ) պրոֆեսոր Սքոտ Ֆալմանը: Նա 1982թ-ին ստեղծել է սմայլիկը՝ որպես ինտերնետ օգտագործողների էմոցիաների արտահայտման միջոց:

Ի սկզբանե «Սմայլիկն» օգտագործում էին համալսարանի ուսանողները: Այն շատ արագ տարածում է ստանում այլ գիտական և կրթական հաստատություններում: Իր 35ամյա գիտական գործունեության ընթացքում Ֆալմանը անցկացրել է արհեսատական ինտելեկտի ոլորտի մի շարք հետազոտություներ: Նրա «սմայլիկի» հաջողությունը ապշեցրել է անգամ իրեն:

«Դա հրաշալի է զգացողություն է՝ տեսնել, թե ինչպես է 10 րոպեի ընթացքում իմ ստեղծած սմայլիկը հայտնվում ամբողջ աշխարհի չաթ-զրույցներում»,-նշել է պրոֆեսորը:

Այսօր ինտերնետում օգտագործվում են մի քանի տասնյակ սմայլիկներ՝ պատրաստված տարբեր գրաֆիկական սիմվոլներից: Իսկ Պիտսբուրգի համալսարանում ամեն տարի համակարգչային ոլորտում լավագույն նորարարության հեղինակին հանձնում են Smiley Award մրցանակը: