Համացանցը ողողվել է Sony-ի ապագա դրոշակակրի՝ Xperia Z3 Compact-ի մասին լուրերով

xperia-z1c-1Sony ընկերությունը դեռ չի հասցրել իր դրոշակակիր Xperia Z2 Compact հանել միջազգային շուկա, իսկ համացանցը արդեն եռում է հաջորդ դրոշակակրի մասին լուրերով:

Xperia Z3 Compact-ը, որը կլինի Sony-ի հաջորդ դրոշակակիրը, սպասվում է, որ կթողարկվի ավագ դրոշակակրի՝ Z3-ի հետ միասին աշնանը: Այն հագեցած կլինի 4.5 դյույմ էկրանով՝ 1280х720 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցեսորով՝ 2.5ԳԳց հաճախականությամբ և Adreno 330 գրաֆիկայով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, դիմային 2.1Մպ և հիմնական 20.7Մպ ֆոտոխցիկներով և կաշխատի Android 4.4.2 KitKat ՕՀ-ով:

Հնարավոր է, որ սարքի շնորհանդեսը կայանա սեպտեմբերին Բեռլինում մեկնարկող IFA 2014 ցուցահանդեսին: