Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական առաջատար լրատվական կայքերը

SalamNews-ը գրում է, որ մի շարք ադրբեջանական առաջատար լրատվական կայքեր ենթարկվել են կիբերհարձակումների հայ հաքերների կողմից (վերջապես խոստովանեցին): Դրանք են “1News”, “APA”, “Vesti.az” լրատվական գործակալությունները և “day.az” պորտալը:

Այս պահին նշված կայքերն անհասանելի են: SalamNews-ի հաղորդմամբ կայքերը փակվել են՝ տեխնիկական վերականգնողական աշխատանքերի համար:

Հիշեցնենք, որ երեկ հայկական հաքերային Armenian Cyber Army խմբավորումը կատարեց երկու հարձակում՝ ուղղված econews.az կայքին և նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az կայքին: Բոլոր կայքերում հայ հաքերները տեղադրում են Գուրգեն Մարգարյանի նկարը՝ «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ կլինի» գրությամբ:

Հիշեցնենք նաև, որ երեկ երեկոյան ադրբեջանցի հաքերները փորձում էին կոտրել Երևանի քաղաքապետարանի կայքը: