Հաքերները հափշտակել են 12մլն. Apple օգտագործողի անձնական տվյալ

AntiSec հաքերային խմբավորման անդամներն իրենց Twitter էջում հայտնել են, որ ՀԴԲ-ի համակարգիչներից հափշտակել են ավելի քան 12մլն. Apple սարքավորումներ օգտագործողների անձնական տվյալներ:

Որպես ապացույց հաքերները հրապարակել են 1 միլիոն UDID (Unique Device Identifier) համարներ: UDID-ը Apple-ի iOS սարքերի նույնականացման եզակի համար է: Հաքերները նշում են, որ ջնջել են օգտագործողների անուն ազգանունները, հեռախոսահամարները և հասցեները՝ թողնելով միայն UDID համարները և այլ ծառայողական տվյալներ:

AntiSec-ի համոզմամբ, այս տվյալներով ֆայլը իրենց հաջողվել է ստանալ դեռևս 2012թ.մարտին: