Mashable տեխնոբլոգն ու Column Five ընկերությունը հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ տեխնիկական տերմինները մարդկանց զգալի մասը սխալ է արտասանում: Հետազոտության շրջանակներում 191 երկրներում հարցումներ են անցկացվել 30,000 քաղաքացիների շրջանում` հետևյալ տերմինների արտասանության վերաբերյալ.
“GIF” («գիֆ» [ɡɪf] կամ «ջիֆ» [dʒɪf]),
“meme” («միմ» [miːm]» կամ «միմի» [miːmiː],
“data” («դեյտը» [deɪtə] կամ «դետա» [dǽt- ə́]),
“Wi-Fi” («վայ-ֆայ» [waɪ:faɪ] կամ «վի-ֆի» [wí:fí]),
“Linux” («լինուքս» [lɪnɪks] կամ «լայնուքս» [laɪ:nux]),
“cache” («քեշ» [kæʃ] կամ «քեշայ» [kæʃ:eɪ]).
Պարզվել է, որ Հյուսիսային Ամերիկայի երկրներում հարցվածների 31%-ն ասում է «ջիֆ», իսկ Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում այդպես արտասանող մարդկանց տոկոսն ավելի քիչ է` համապատասխանաբար 19 և 17: Իսկ Հավայան կղզիներում «ջիֆ» ասում է հարցվածների 42%-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ տեխնիկական տերմինների արտասանությունը մեծ կապ ունի տեղանքի, տարիքի ու մասնագիտության հետ: Օրինակ` Իսպանիայում հարցվածների 49,3%-ը “Wi-Fi”-ին ասում է «վի-ֆի»:
GIF բառի ճիշտ արտասանության մասին վիճում են վաղուց. 2013-ի մայիսին ֆորմատի հեղինակ Սթիվ Ուիլհայտը հայտարարեց, որ ճիշտ տարբերակը «ջիֆն» է:
Աղբյուրը` Mashable.com