Հոկտեմբերին Microsoft-ը կներկայացնի 11 սենսորներով խելացի թևնոց

Վերջերս լուրեր են սկսել շրջել, որ Microsoft ընկերությունը պատրաստում է ժամացույց, որը սերտորեն կինտեգրվի HealthVault առողջապահական ծառայության հետ և կաշխատի Windows, ինչպես նաև Android և iOS օպերացիոն համակարգերի հետ: Tom’s Hardware կայքը հաստատել է, որ սարքը կունենա առողջապահական ուղղվածություն:

Բացի այդ՝ հաստատվել է, որ կրելի սարքը իսկապես համատեղելի կլինի տարբեր օպերացիոն համակարգերի հետ: Թևնոցի առանձնահատկությունը կլինի այն, որ էկրանը կտեղադրվի դաստակի ներսի մասում: Microsoft-ի մասնագետները կարծում են, որ այդպես ավելի բնական ու հարմար կլինի:

Վերոնշյալ սարքը նման չի լինի Samsung Gear, LG G Watch կամ Motorola Moto 360 ժամացույցներին. Microsoft-ը ավելի մեծ ուշադրություն է դարձրել դիզայնին, որի շնորհիվ սարքն ավելի շատ կհիշեցնի թևնոց, ինչպիսին էր Nike Fuelband-ը՝ հարթ և բարակ:

nike

Տեխնիկական պարամետրերի մասին տվյաներ գրեթե չկան: Հայտնի է միայն, որ թևնոցն ունենալու է տարբեր սենսորներ և հատուկ չիպեր, որոնց մի մասը մշակել են Texas Instruments և Atmel ընկերությունները: Հաղորդվում է նաև, որ ընկերությունը մշակողներին բաց API կտրամադրի՝ թևնոցի հետ աշխատելու համար, իսկ ինտերֆեյսը կլինի բավական պարզ ու հարմար:

Սպասվում է, որ թևնոցը կթողարկվի հոկտեմբերից: Microsoft-ի ներկայացուցիչները ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս տեղեկությունների վերաբերյալ:

Աղբյուրը՝ tomshardware.com