Հրապարակվել է Nokia պլանշետի տեխնիկական բնութագիրը

GFXBench կայքում են հայտնվել Nokia ընկերության անհայտ սարքավորման արտադրողականության թեստի արդյունքները, սարքավորման աշխատանքային անվանումն է P6095:

Ըստ ներկայացված տվյալների՝ սարքն աշխատում է Windows ՕՀ-ով, համալրված է ժամանակակից ամենահզոր քառամիջուկ պրոցեսորներից մեկով՝ Qualcomm Snapdragon 800 և Adreno 330 գրաֆիկական չիպով, 1371 x 771 պիկսել խտությամբ էկրանով:

PhoneArena-ն գրում է, որ անհայտ սարքն ամենայն հավանականությամբ Nokia-ի երկար սպասված պլանշետն է՝ Windows RT օպերացիոն համակարգով: Այս պլանշետի մասին վաղուց են խոսակցություններ պտտվում, դեռ 2012 թվականի մարտին Nokia ընկերության՝ դիզայնի գծով փոխնախագահ Մարկո Ահթիսաարին (Marko Ahtisaari) հայտարարել էր, որ ընկերությունը մշակում է նմանատիպ սարքավորում:

Աղբյուրը՝ PhoneArena.com