Ղարաբաղ Տելեկոմն շարունակում է 50% զեղչված ինտերնետ կապի մատակարարումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակի առթիվ Ղարաբաղ Տելեկոմն ուրախությամբ հայտնում է, որ շարունակում է 50% զեղչված  ինտերնետ կապի մատակարարումը DSL մոդեմի և օպտիկամանրաթելային կապի բոլոր բաժանորդների համար:

Բացի այդ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Ղարաբաղ Տելեկոմը նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ ուրախ է նվիրել Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ավարտական դասարանի բոլոր աշակերտներին բջջային հեռախոսներ՝ կանխավճարային հեռախոսահամարներով: