Ղարաբաղ Տելեկոմ – օպտիկամանրաթելային ինտերնետ կապի սակագները կիջնեն մինչև 36%

Ղարաբաղ Տելեկոմը ուրախ է հայտարարել, որ սույն թվականի ապրիլի 8-ից օպտիկամանրաթելային ինտերնետ կապի սակագները զգալիորեն կիջնեն, ընդհուպ մինչև 36%:

Սակագները կփոխվեն ըստ ստորև ներկայացված աղյուսակի`

* Բոլոր նշված սակագները ներառում են 1 IP հասցեի գինը և ԱԱՀ:

Վերջին 5 ամիսների ընթացքում, սկսած 2012 թվականի նոյեմբերի 8-ից, Ղարաբաղ Տելեկոմը իջեցրել է ինտերնետի սակագները մինչև 70%, ինչը արտացոլում է շուկայական պահանջարկի և բաժանորդային բազայի աճը, ինչպես նաև տնտեսության մասշտաբների և ծառայության արժեքի նվազեցումը:

Ինչպես նաև, Ղարաբաղ Տելեկոմն ուրախ է տրամադրել բոլոր DSL մոդեմի միջոցով և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով ինտերնետից օգտվող բաժանորդներին նոր` 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: