Մայիսի 8-ին Apple-ը կկազմակերպի iPhone-ների փոխանակում

All iPhonesԻնչպես հաղորդում է 9То5Мас կայքը, մայիսի 8-ին Apple ընկերությունը կկազմակերպի հին iPhone-ները նորով փոխանակելու մասշտաբային միջոցառում:

Այդ օրը հին մոդելների iPhone ունեցողները կկարողանան մատչելի գներով փոխանակել իրենց հեռախոսները iPhone 5S-ի կամ iPhone 5C-ի հետ:

«Միջոցառումը կանցկացվի ԱՄՆ տարբեր քաղաքներում, սպասվում է, որ այդ օրը հաճախորդների մեծ հերթեր կգոյանան Apple-ի խանութներում»,-նշում է 9То5Мас-ը:

Նշենք, որ նման ակցիա Apple-ն առաջին անգամ է անցկացնում և, ըստ աղբյուրի, ընկերությունը պատրաստվում է նման ակցիաներն անցկացնել պարբերաբար:

Աղբյուրը՝ 9То5Мас.com