Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է «Windows Presentation Foundation-WPF» դասընթացը, որը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին: Դասընթացը կանցկացվի շաբաթվա ընթացքում երեք օր 2 ժամ տևողությամբ՝ ընդհանուր 1 ամիս: Այս մասին տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից:
Մասնակցության համար պահանջվում են C# մակարդակ 1,2 և 3-ի գիտելիքներ: Դասընթացը կվարի Արայիկ Մելքոնյանը: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով առցանց դիմում հայտը մինչև հոկտեմբերի 1-ը:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Տեղերը սահմանափակ են: Դասընթացի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: