Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի «ADO.NET և ASP.NET» դասընթաց

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում հոկտեմբերի 3-ին կմեկնարկի «ADO.NET և ASP.NET» դասընթացը: Այն բաղկացած է 24 դասից՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ, ընդհանուր 2 ամիս: Այս մասին տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից:

Մասնակցելու պահանջներից է C# մակարդակ 1-ի և 2-ի գիտելիքներ: Դասընթացի ամբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով առցանց դիմում հայտը մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Տեղերը սահմանափակ են: