Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի C# դասընթաց

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է «C#» դասընթացը (մակարդակ 1), որը կմեկնարկի նոյեմբերի 5-ին: Այս մասին տեղեկացնում են ՄԻԿ մամլո ծառայությունից:

Դասընթացի տևողությունն է՝ 12 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամտևողությամբ, ընդհանուր 1 ամիս: Դասընթացն անվճար է, անցկացման լեզուն՝ հայերեն: Մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել քննություն, որը կստուգի դիմորդների ծրագրավորման բազային գիտելիները: Այն դիմորդները, որոնք հաջողությամբ կհանձնեն քննությունը, կկարողանան մասնակցել դասընթացին:

Քննությանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով օնլայն դիմում հայտը մինչև հոկտեմբերի 29-ը:

Դասընթացի ծրագիրը կարելի է ներբեռնել այստեղ: